Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Հայաստանն ընդունել է հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև` հետաքննության անցկացման առաջարկները»

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջև կայացած հանդիպումից հետո կայացավ համատեղ մամուլիս ասուլիս:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Լիտվան առաջին երկիրն էր, որը 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը, նշեց, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հույս հայտնեց, որ Լիտվայի ԱԳ նախարարի այցելությունը, ինչպես նաև մարտի սկզբին Լիտվային նախագահի ակնկալվող այցելությունը կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նախորդ օրվանից սկսված քննարկումների շարքում տարածաշրջանային, միջազգային հարցեր են եղել:

Է.Նալբանդյանը ասաց, որ անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ես նշեցի, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համահունչ է այն հայտարարություններին, որ արվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների կողմից` լ’Աքվիլայում և Մուսկոկայում: Մենք համակարծիք ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի բանակցային խաղաղ ճանապարհով, և խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի»:

Նալբանդյանը Աժուբալիսի` դիպուկարահարների հետքաշման կոչին ևս անդրադարձավ` նկատելով, որ վերջին երկու տարիներին միջազգային տարբեր ամբիոններից բազմաթիվ անգամ կոչեր են հնչել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, և թե՛ Հայաստանը, թե՛ ԼՂ-ն ընդունել են դիպուկահարների դուրս բերման առաջարկը:

«Հայաստանն ընդունել է նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև հետաքննության անցկացման առաջարկները: Մենք նաև կողմ ենք համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ: Վերջին շրջանում կցանկանայի հիշեցնել, որ թե՛ Սոչիից առաջ, թե՛ Սոչիից հետո և անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները, գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները ևս մեկ զինվորական են սպանել ԼՂ-ում: Մեծ աղմուկ են բարձրացնում առանց հիմնավոր պատճառների ինը տարեկան երեխայի մահվան համար, որն անգամ տեխնիկապես անհնար էր, որ լիներ ԼՂ-ի կողմից: Այս բոլոր քայլերն ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը: Մենք կողմ ենք, որ Սոչիում ստեղծված դրական մթնոլորտի հիման վրա բանակցությունները շարունակվեն դեպի հիմնախնդրի կարգավորում»,- ասաց Նալբանդյանը:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ այլ երկրի ղեկավարի այցելությունը Մոսկվա չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա»,- նշեց Է.Նալբանդյանը` պատասխանելով ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման, դրանց շուրջ հայ հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին և օրերս Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի` ՌԴ կատարած այցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում