«Թալիբան» շարժման մամլո քարտուղար Կարի Յուսուֆ Ահմադին ոչ կանխամտածված բացահայտել է շարժման կայքում գրանցվածների անունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով աֆղանական Khaama Press թերթին:
Պարբերականի տեղեկատվության համաձայն` Ահմադին թալիբների կայքի նորություններն ուղարկել է գրանցված օգտատերերին, բայց փակ ուղարկման փոխարեն «ստացողներ» բաժնում պատահմամբ տեղադրել է գրանցված օգտատերերի էլեկտորնային հասցեները: Այժմ նրանցով կզբաղվեն իրավապահ մարմինները:
«Ջիհադի ձայն» կայքի ավելի քան չորս հարյուր գրանցված օգտատերերի թվում բացի լրագրողներից հայտնվել են նաև աֆղանական մարզերից մեկի նահանգապետը, խորհրդարանի պատգամավոր, մի քանի ակադեմիկոսներ, քաղաքական կուսակցությունների ակտիվիստներ: Մի քանի աֆղան լրագրողներ արդեն իրենց անհանգստություն են հայտնել այն կապակցությամբ, որ որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչներ` իրենց անվտանգությունը հայտնվել է հարցականի տակ:









































