Պակիստանի իշխանությունները «Թալիբան» շարժման 9 ակնառու ղեկավարների ազատ արձակելու որոշում են ընդունել, հայտնում է RIA Novosti-ն:
Նման կերպ Պակիստանը բավարարել է Աֆղանստանի խնդրանքը: Երկրի կառավարությունը հույս ունի, որ խմբավորման սպաների ազատ արձակումը կարող է կարևոր դեր խաղալ զինված ընդդիմության հետ հաշտեցման շուրջ բանակցություններում:
Ազատ արձակվածների թվում է նաև թալիբների դաշտային հրամանատարի որդին` Յունուս Հալեսան:
Մոտ օրերս ազատության մեջ կլինի նաև «Թալիբանի» ղեկավար Մուլլա Օմարից հետո շարժման երկրորդ դեմքը` Մուլլա Բարադարան:
Աֆղանստանի խաղաղության բարձրագույն խորհրդի ղեկավար Սալահուդդին Ռաբբանիի խոսքով` շարժման 9 կարևոր անդամների ազատ արձակումը կարող է հիմնարար դեր ունենալ կողմերի բանակցային գործընթացում:
Նրա խոսքով` ազատ արձակված թալիբները չեն փոխանցվել Աֆղանստանի իշխանություններին, նրանց ազատությունն ու անվտանգությունը երաշխավորված է, նրանք կարող են ազատորեն տեղաշարժվել և իրենց ընտանիքներով ապրել ցանկացած վայրում:
Աֆղանստանի և Պակիստանի իշխանություններն արևմտյան աջակիցների հետ միասին ամեն ինչ կանեն 9 ազատվածների անունները ՄԱԿ-ի պատժացուցակից հանելու համար:
Հոկտեմբերին «Թալիբանը» ստանձնել էր հօգուտ կանանց կրթության իրավունքի հանդես եկող 14-ամյա Մալալա Յուսաֆզայի դեմ կատարված մահափորձի պատասխանատվությունը: Աղջիկը, բարեբախտաբար, ողջ մնաց` վերջերս կրկին վիրահատվելով:










































