ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ դարձած Արմեն Աշոտյանի պրպտուն միտքը հանգիստ չի գտնում: Նա շարունակում է Ֆեյսբուքը հեղեղել իր հակաԲՀԿ-ական ու հակաընդդիմադիր տեսակետներով: Գաղտնիք չէ, որ Աշոտյանը իշխանության դափնիներին արժանանում է հենց իշխանությանը գովելու ու իշխանավորների հակառակորդներին հակահարված տալու ջանքերի շնորհիվ:
«Ոչ իշխանական ուժերը ցնծության մեջ են. արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքվել է: Արտահերթ նիստ գումարելու ցանկությունը նորմալ է, քաղաքական մանյովր է: Հասկանալի չէ այլ բան: 53 մանդատ ունեցող այս 4 խմբակցությունները ինչու՞ են այսքան զարմացած ու ուրախացած, որ կարողացել են սեփական կուսակիցներից հավաքել 45 ստորագրություն»,- երեկ իր էջում հարց է բարձրացրել ԿԳ նախարարը:









































