Վերջին տվյալներով` Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռակոծման հետևանքով զոհվել է շուրջ 30, վիրավորվել` 300 մարդ` հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
Պաղեստինի ինքնավարության բժշկական ծառայությունների տեղեկատվության համաձայն` Գազայի հատվածում Իսրայելի օդային հարձակումների հետևանքով վերջին օրերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 100 երեխա և շուրջ 100 կին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ: Ի պատասխան` պաղեստինցի գրոհայիններն ակտիվացրել են իսրայելական տարածքների հրթիռակոծումը:











































