Իսպանական Լա լիգայում տեղի կունենա 12-րդ տուրը: Կատալոնական «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի «Սարագոսա»-ին, որը վաստակած 15 միավորով 10-րդ հորիզոնականում է: Գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ իր ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ:
Մարսելո Բիելսայի սաները 14 միավորով 12-րդ տեղում են: Մադրիդի «Ատլետիկո»-ն «Նուևո Լոս Կարմանես» մարզադաշտում արտագնա խաղ կանցկացնի «Գրանադա»-ի դեմ:
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է «Բարսելոնա»-ն: Երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկո»-ն ունի 28 միավոր և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ին գերազանցում է 5 միավորով: Լավագույն քառյակը եզրափակում է «Բետիս»-ը` 19 միավորով:
Ռմբարկուների ցուցակը գլխավորող Լիոնել Մեսին խփել է 15 գոլ և Քրիշտիանու Ռոնալդուին գերազանցում է 3 գնդակով: Ռադամել Ֆալկաոն երրորդն է` 10 գոլով:






































