Չեխ հնագետները Կահիրեից ոչ շատ հեռու հայտնաբերել են եգիպտական արքայազն Շերթ Նեբթիի հնագույն դամբարանը: Նախնական գնահատականներով՝ այն 4,5 հազար տարեկան է: Հնէաբանները համարում են, որ այս տարածքում կարող են լինել նաև այլ գերեզմանատներ:
Արքայազն Շերթ Նեբթի դամբարանը կառուցվել է «հավերժական տան մոդելով», որտեղ ընդունված է եղել թաղել հանրահայտ մարդկանց: Ըստ հնէաբանների՝ այս դամբարանը և նրա ներսում հայտնված քանդակները Հին Եգիպտոսի լավագուն արվեստի գործերն են:
Չեխ հնէաբանների կողմից ընդհանուր առմամբ հայտնաբերվել է չորս գերեզմանատուն: Նրանցից մեկը պատկանում է Շերթ Նեբթին, մնացած երեքը՝ բարձրաստիճան անձանց:
Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ հնէաբանների նոր հայտնագործությունը Եգիպտոսին կվերադարձնի նախկին տուրիստական համբավը: Բացի այդ` պեղումները դեռ շարունակվում են, և հնարավոր է, որ նոր դամբարաններ հայտնաբերվեն:









































