Իսրայելի գործողությունները ուղղված են ՄԱԿ-ում Պաղեստինի հեղինակազրկմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը՝ հաղորդում է Associated Press-ը:
Մ. Աբասի խոսքով՝ «Իսրայելը ցանկանում է արյունահեղ պատերազմ սկսել, որի միակ նպատակը ՄԱԿ-ում Պաղեստինի հեղինակազրկումն է»:
«Մենք համարում ենք, որ Իսրայելի գործողությունները վնաս են հասցնում Պաղեստինի ժողովրդի շահերին»,- նշել է նա:
Ներկայում ՄԱԿ-ը քննարկում է Պաղեստինին դիտորդի կարգավիճակ հատկացնելու հայտը:








































