Փարիզում զբոսաշրջիկների համար փակվել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը: Հաղորդվում է, որ պատճառն անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլներն են, ովքեր աշխատավարձերի բարձրացում են պահանջում, գրում է mignews.ru-ն:
Աշտարակի սպասարկմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվող ակցիայի մասին տեղեկացված չեն եղել, և այժմ սկսել են բանակցել պրոֆմիությունների հետ:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում արդեն երրորդ օրն է գործադուլ են անցկացնում երկաթգծի աշխատակիցները, հետաձգվել է չվերթների գրեթե կեսը:
Երկաթգծի աշխատակիցները դեմ են ֆրանսիական ազգային SNCF ընկերության և Réseau Ferré de France ցանցի ձուլմանը, որի արդյունքում նրանք կարող են զրկվել այն նպաստներից և թոշակներից, որոնք ստանում են պետական ծառայողները: