«Ոսկե ծիրանն» անիվների վրա. ֆիլմեր առանց սահմանների ծրագրով` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոյեմբերի 2-9-ը հյուրընկալվել է Մինսկի 19-րդ Լիստոպադ միջազգային կինոփառատոնին:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի Ժաննան և ձայները և ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի Եթե բոլորը ֆիլմերը:
Լիստոպադի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն Հարություն Խաչատրյանը և գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են Ոսկե ծիրան երևանյան միջազգային կինոփառատոնը:
«Ոսկե ծիրանն անիվների վրա» ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի Եթե բոլորը ֆիլմով:
Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի Տատիկին դաջվածքները, Արթուր Խուդոյանի Ինձ աշուղ են ասում, Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար և Գարի Կանանյանների Հայկական ռապսոդիա վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև Ոսկե ծիրան 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի Մշուշում ֆիլմը: