Կոստյումները, որոնք օգտագործվում են ֆիլմերի համար, լինում են տարբեր ձևի ու չափերի: Սովորաբար ֆանտաստիկ ֆիլմերի համար օգտագործում են 3D տեխնոլոգիայով ստեղծված վիրտուալ կոստյումներ, սակայն տվյալ կոստյումը բոլորովին ուրիշ է:
Դրա պատրաստման համար թիմին անհրաժեշտ է եղել ավելի քան 4 ամիս, հայտնում է mirfactov.com-ը:
«Ապագայի սահմանը» ֆիլմի մարտական Էկզոսյուիտ կոստյումն իսկական է:
Ընդհանուր առմամբ՝ պատրաստվել է 70 ExoSuits կոստյում: Եվս 50 կոստյում պատրաստվել է փափուկ նյութից:
Դերասան Թոմ Քրուզի խոսքով՝ դրանք միջինը կշռել են 25-55 կգ: Դրանք հագնելիս դերասանին օգնել են 4 մարդ: