Բրազիլիայի՝ մեծության երկրորդ քաղաք Ռիո դե Ժանեյրոյի երեք օդանավակայանների աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնում է BBC-ն: Այսօր երկրում սկսվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև հատուկ հավելավճար՝ կապված առաջնության անցկացման հետ:
Գործադուլը կարող է որոշ միջոցառումների խափանման պատճառ դառնալ՝ չնայած մրցաշարի բացումն ու առաջին խաղն այսօր անցկացվելու են Սան Պաուլու քաղաքում:
Ընդ որում՝ Սան Պաուլուի մետրոպոլիտենի աշխատակիցները որոշել են հինգշաբթի չվերսկսել ավելի վաղ դադարեցրած գործադուլը: