Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

50 միլիոն դրամի ավերածություն Մասիսում. ահազանգերը շարունակվում են

Երեկ ուժեղ փոթորկից պոկվել է Մասիս քաղաքի նոր թաղամասում 80 թվականին շահագործման հանձնված թիվ 32 շենքի տանիքը: Բնակիչները մոլորված են:

«Մինչև չորրորդ մուտքի կեսը տանիքի բոլոր թիթեղները, որոնք փոխել ենք մեր միջոցներով, պոկվել ընկել են, առնվազն 5-6 տնտեսություն տանիք չունի վրան»,- ասաց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ եղել են այսպիսի դեպքեր, բայց երեկվա մրրիկը աննախադեպ էր, երկու մեքենա է վնասվել, երկու ավտոտնակ:

Շենքի բնակիչներից տիկին Գյուլնարան էլ պատմեց, որ հանկարծակի բարձրացած մրրիկից հետո հազիվ փախել մտել են տները:

Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանն «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ երեկոյան ուշ ժամին սկսված փոթորիկից տուժածների առաջին ահազանգը եղել է 22:00-ի կողմերը, ինքն անմիջապես շտապել է դեպքի վայր:

«Առավոտ շուտ սկսել ենք ուսումնասիրությունը, եկել ենք այն եզրակացության, որ պետք է նոր տանիք կառուցվի, հիմա մենք մեր նախահաշիվն ենք կազմում, ունենք նաև ահազանգեր սեփական սեկտորից, սեփական տներից, բազմաբնակարան շենքերից էլ 22/1, 26, 23 շենքերն են մասնակի վնասվել»,-հավելեց քաղաքապետը:

Շենքի տանիքի վերանորոգման մոտավոր նախահաշվիը 22-25 մլն դրամ է կազմում. «Արդեն գրություն ենք պարաստել Արարատի մարզպետի անունով, բյուջեով հնարավորություն չունենք, մասնակիները կվերանորոգենք, բայց 25 միլիոնը մենք հնարավորություն չունենք հատկացնելու, չեմ կարծում՝ կառավարությունը չաջակցի, բայց եթե չաջակցի, ունենք որոշ գումարներ՝ պատվիրված նախագծերի համար, պետք է նախագծերից մեկը չկատարենք, տեղափոխենք այս կողմ»,-նշեց Սաշա Հակոբյանը:

Շենքի երկարությունը 72 մետր է, ունի վեց մուտք: Առաջիկայում սպասվում են անձրևներ, ինչը բնակիչներին էլ ավելի շատ է անհանգստանալու առիթ տալիս:Քաղաքապետը, ինչպես ինքն է ասում, չունի կախարդական փայտիկ, որ շարժի և մեկ հպումով հարցը լուծի, մի փոքր ժամանակ է պետք:

Նա նշեց, որ մեկ տասնյակից ավելի դիմումներ են ստացել, ահազանգերը շարունակվում են: Իրենց նախահաշվով՝ 50 միլիոն դրամի վնաս է հասցրել փոթորիկը։ Ահազանգերը դեռ շարունակվում են, վնասի չափը՝ ճշտվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում