Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Թուրքիայում հայաստանցիներին քաղաքացիություն շնորհելու հարցը խոսակցությունների մակարդակում է

Թուրքիայում Աշխարհի թուրքական ֆորումի իմաստունների խորհրդի հերթական նիստի ժամանակ քննարկվել է Թուրքիայում անօրինական աշխատող և ապրող հայաստանցիներին քաղաքացիություն տալու հարցը: Նիստի ժամանակ կայացվել է միջանկյալ որոշում՝ նշված հարցի վերաբերյալ առաջարկներ անել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հրանտ Դինքի անվան դպրոցի հիմնադիր տնօրեն Հերիքնազ Ավագյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ է, այդպիսի խոսակցություններ կան, բայց դրանք դեռևս այդպես էլ խոսակցությունների մակարդակում են: «Թուրքիայի պես երկրում նման խանդավառ բաներ չեն սպասվում: Թուրքիան շատ մեծ արտոնյալ երկիր չէ: Սա այն երկիրն է, որտեղ դժվար է կանխատեսել, թե վաղը հայերի հետ կապված ինչ որոշում կընդունեն և ինչ դիրքորոշում կբռնեն»:

«Սրանով կարծես թե փորձ կարվի հատուցել 15 թվականի Ցեղասպանության պատճառով հայրենիքից զրկված մարդկանց սերունդներին: Այսպես ասած՝ վերադարձնեն հայրենիքը քաղաքացիություն տալու միջոցով, բայց դա շատ ոգևորող բան չէ: Ինչ-որ տեղ հայաստանցիները կուզեն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ նրանք ապրում են շատ անորոշ վիճակում»,- ասաց տիկին Ավագյանը՝ հավելելով, որ հիմա տեղի հայերն առանձնապես հույսեր չեն կապում Թուրքիայի հետ, բայց, ցավոք, Հայաստան վերադառնալ էլ չեն ցանկանում, որովհետև եկողները նորից հիասթափված հետ են գնում Թուրքիա:

Տիկին Ավագյանի խոսքերով, հայ ներգաղթյալներին քաղաքացիություն շնորհելը դրական կլինի հատկապես երեխաների կրթության համար, որպեսզի նրանք հնարավորություն ստանան իրենց կրթությունը շարունակել թուրքական որևէ համալսարանում: Քանի որ այս պարագայում հայ աշակերտը բուհ գնում է հյուր-աշակերտի կարգավիճակով և առանց դասահարցման վերադառնում է տուն: «Այս առումով, եթե ոչ բոլորը, ապա հաստատ քաղաքացիություն ընդունողներ կլինեն: Երեխաները վկայական չունեն, կրթություն չեն կարողանում ստանալ: Շատ մայրիկներ միայն իրենց երեխաների կրթության համար կնախընտրեն ստանալ քաղաքացիություն»:

Տիկին Ավագյանի խոսքով՝ Թուրքիայում բնակվող հայ ներգաղթյալների նկատմամբ ճնշումներ չկան: Ոստիկանությունն էլ շատ լավ գիտի, որտեղ են ապրում հայերը, Էրդողանն էլ շատ լավ գիտի, թե ինչքան հայ կա իր երկում, բայց եթե մարդիկ նորմալ գնում են աշխատանքի, գալիս են տուն, ոչ մի խնդիր էլ չի հարուցվում: «Բայց եթե քաղաքական դաշտը սրվում է, հեռուստացույցով հայերի մասին ինչ-որ բան է լինում, ապա անմիջապես փողոցում հայերի հանդեպ այդ ճնշումները բառերի, ինչ-որ արտահայտությունների ձևով զգացվում են: Իսկ ընդհանրապես հայերիս այստեղ գտնվելը շատ բան փոխեց հարաբերությունների հարցում: Թուրքի այն կերպարը, որ նա սպանող է, մորթող է և այլն, այստեղ ապրելով այդ կարծրատիպը կոտրվեց: Այն, ինչ որ կատարվել է, ուրանալ հնարավոր չէ, բայց իմ դիմացի հարևանը դրանում մեղավոր չէ: Պարզապես կառավարությունը պետք է ընդունի այս անլուծելի թվացող հարցը, և ամեն ինչ դրանով կվերջանա»,- նկատեց տիկին Ավագյանը:

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսի արձագանք գտավ հայերի շրջանում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի հրավերը, ինչպես նաև Էրդողանի ցավակցական ուղերձը: «Հակասական տրամադրություններ էին: Կոնկրետ ես համարում եմ, որ Էրդողանի արած քայլը մեծ քայլ էր և ողջունվեց շատերի կողմից: Պարզապես մի քիչ ավելին էր պետք, ավելի կոնկրետ, ոչ թե այդպես անորոշ, հպանցիկ: Նշեմ, որ նաև դեմ եղողներ են եղել, շատ վատ արտահայտվողներ: Իսկ Սերժ Սարգսյանի առաջարկի մասին նույնպես հակասական կարծիքներ են հնչում: Կան և դեմ, և կողմ եղողներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում