Monday, 13 05 2024
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը

ԵՀՄՖ-ի էժան վարկերը կմիավորեն գյուղացիներին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) մոտ երկու ամիս առաջ նախաձեռնել էր մի ծրագիր, որ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրի: ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն մի քանի կոնկրետ ծրագրեր են դիտարկում, որոնցից 2-ը մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին հաստատապես կիրականացվեն, և կտրամադրվեն էժան վարկեր. «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը նախատեսվում է տրամադրել մոտ 4 մլն եվրո՝ նոր հոսքագծի համար, և 5 մլն եվրո կհատկացվի Արմավիրի մարզի գյուղացիներին՝ սլովակյան արտադրության 100-120 տրակտորներ ձեռք բերելու համար: Մյուս վարկառուների ծրագրերը դեռ քննարկվում են: Վարկերը տրվելու են տարեկան 4.2-4.5 % տոկոսադրույքով (եվրոպական բանկերից վերցված գումարի տոկոսադրույքն է), 6.5 տարով, որից 1.5-2 տարին արտոնյալ կլինի:

«Փորձում ենք այնպես անել, որ էժան վարկերը չթանկանան»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ նախ Կենտրոնական բանկն էր 1 % թանկացնում վարկը, քանի որ այն դրսից եկող էր, բայց ԿԲ–ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ տոկոսադրույքը չի գործելու ԵՀՄՖ վարկերի համար, նաև բանկերի հետ են աշխատում, որ նրանք իրենց ծառայության համար 2 %-ից ավելի չպահանջեն, և արդյունքում եվրոպական վարկերը հայ գործարարներին հասնեն գոնե 6.5 %-ով, որը հիանալի կլինի:

Ա. Գրիգորյանի խոսքերով՝ բանկերը դժվարությամբ են համաձայնում տոկոսդրույքը ցածր պահել, ինչը գուցե սեփական թանկ վարկերի գինը չգցելու համար է, կամ էլ անտեղյակությունից է, որովհետև եղել է, որ տնօրենը ուրախությամբ ընդունել է առաջարկը, իսկ բանկի առանձին բաժնում խոչընդոտներ են ստեղծվել:

Նա տեղեկացրեց, որ տրակտորներ ձեռք բերելու դեպքում վարկառուն պետք է լինի համայնքը՝ ամենայն հավանականությամբ մարզպետարանը, ոչ թե առանձին գյուղացին: Յուրաքանչյուր տրակտորն արժի 20-25 հզ. եվրո, բայց վարկի համար գրավ չի պահանջվելու, որովհետև տրակտորն ինքն արդեն գրավի առարկա է, և մարզպետարանն էլ համարվում է վստահելի գործընկեր ու երաշխիք՝ վարկի վերադարձելիության առումով: ՀՀ-ում հիմնվելու է նաև տրակտորների սպասարկման կենտրոն: «Այս տրակտորները գնում են նաև ռուսաստանցիները, թեև ՌԴ-ն հենց տրակտոր արտադրող երկիր է: Ու թեև այս տրակտորներն ավելի թանկ են, քան ռուսականը, սակայն սրանք ավելի երկարակյաց են ու էկոնոմ»,- ասաց Ա. Գրիգորյանը:

ԵՀՄՖ նախագահի խոսքերով՝ իրենք վերահսկելու են, թե ինչպես են մարզպետարանները բաժանելու տրակտորները։ Նա բացառեց խտրականության հնարավորությունը: Սակայն, ըստ նրա, այս տրակտորները չեն կարողանա ձեռք բերել գյուղացիական մանր տնտեսությունները, այլ կտրվի խոշորներին, որովհետև տրակտորների արդյունավետությունը փոքր հողակտորների վրա ցածր է. «Փոքր տնտեսությունը չի կարող մեծ տրակտոր վերցնել, իսկ փոքրն էլ չի կարող չոր հողը անհրաժեշտ ձևով մշակել: Փոքր տնտեսությունները պետք է միավորվեն և պարտադիր պետք է խոշորացում գնա: Եվ արդյունքում սա չտեսնված օգնություն կլինի գյուղացիների համար, ոչ թե կառավարության տված բարձր տոկոսներով վարկերը, որ գյուղացիները չեն կարողանում վերադարձնել»:

Նշենք, որ եվրոպական առևտրային բանկերը ապահովագրվում են Սլովակիայի պետական բանկի կողմից: Հայկական ընկերությունը ևս պետք է ունենա հայկական որևէ առաջնակարգ բանկի երաշխիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում