Գերմանիայի հարավում փրկարարների խումբը փորձում է Ռիզենդինգ քարանձավից հանել 52-ամյա տղամարդուն։ Քարանձավի խորությունը 1կմ է, գրում է bbc.co.uk-ն։
Քարանձավից վեր բարձրանալու և աղետի ազդանշան տալու համար արշավախմբի մյուս մասնակիցներին պահանջվել է 12 ժամ։
Բավարիայի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է, որ առաջին փրկարարներին հաջողվել է քարանձավ իջնել մի քանի ժամ առաջ։
Ցած ընկած տղամարդը հրաշքով կենդանի է մնացել, սակայն ընկնելիս վնասվածքներ է ստացել։
Փրկարարական գործողությանը, որը կարող է մի քանի օր տևել, մասնակցում են մոտավորապես 200 հոգի, այդ թվում՝ մասնագետներ Ավստրիայից ու Շվեյցարիայից։









































