Այս կադրերում ֆոտոշոփ չկա: Այս անտառը, որը կարծես հմուտ նկարչի կողմից ստեղծված լինի, իրականում գոյություն ունի, գրում է adme.ru –ն:
Այն կոչվում է Հալերբոս և գտնվում է Բելգիայում՝ Բրյուսելից ոչ շատ հեռու: Կախարդական այս խիտ գորգը պատված է զանգակներով, որոնք ծաղկում են գարնան վերջին՝ ամբողջ ամառը կապույտ և մանուշակագույն գորգով ծածկելով: Տարվա այս եղանակին անտառը լուսանկարիչների ուխտավայրն է դառնում:









































