Իրանը «կառուցողական» է համարել երկուշաբթի Ժնևում տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչիին։
ԱՄՆ-ի և Իրանի խորհրդակցությունները տեղի են ունենում ԵՄ-ի մասնակցությամբ։ Թեհրանը ներկայացնում է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչին, ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բյորնսը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը, իսկ Եվրամիությունը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և նրա տեղակալ Հելգա Շմիդտը։
«Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը տեղի ունեցավ դրական մթնոլորտում և կառուցողական էր»,- հայտնել է Արակչին իրանական լրատվամիջոցներին Ժնևում հանդիպումից մի քանի ժամ անց։









































