Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն ժառանգել է ոչ միայն քաղաքական անկայունություն երկրում, այլև խորապես ավերված տնտեսություն, գրում է The Wall Street Journal-ը։
«Ուկրաինայի ՀՆԱ-ն, ինչպես սպասվում է, այս տարի կնվազի 5-7 %-ով։ Փորձագետները զգուշացնում են. այդ կանխատեսումը կարող է վատանալ, եթե ապստամբությունը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում աճի, որովհետև հուզումներով բռնկված շրջանը ուկրաինական ծանր և լեռնահանքային արդյունաբերության սիրտն է։ Նրան բաժին է ընկնում ամբողջ երկրի ՀՆԱ-ի 16%-ը»,- գրում է պարբերականը։
Հարավ-արևելքում հակամարտությունից բացի, հասունացել են ուրիշ լուրջ խնդիրներ ևս։ Կիևը մնում է շրջափակված Մոսկվայի հետ վեճում, ռուսական բնական գազի գնի պատճառով։
Եվրոպական քաղաքական գործիչները փորձում են օգնել կողմերին գալու համաձայնության, քանզի գիտակցում են, որ գազի մատակարարումների ցանկացած խախտում կարող է էլ ավելի քայքայել Ուկրաինայի առանց այն էլ հազիվ կենդանի տնտեսությունը, ինչպես արդեն եղել է 2009 թվականի անհաջող բանակցությունների արդյունքում։









































