«Ազատությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Էդուարդ Լեոնովը առաջարկել է Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավար Սերգեյ Արբուզովին «իր մեղքը քավել արյունով» և մտնել Ազգային գվարդիայի շարքեր։ Այս մասին հաղորդում է «Նավիգատորը»։
«Եթե պարոն Արբուզովը կամ Յանուկովիչի վարչակազմի հպատակներից էլի որևէ մեկը ցանկանում է ծառայել ուկրաինացի ժողովրդին, ապացուցել իր լոյալությունը, ապա պետք է անդամագրվի Ազգային գվարդիայի գումարտակներից մեկին և մեկնի առաջին գիծ՝ իր փողերը տալով այդ գումարտակը պահելուն և անձամբ ձեռքը զենք վերցնելով»,- համարում է Լեոնովը։









































