Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կորցրին 2 որդի. մեկը մահացավ դժբախտ պատահարից, մյուսը՝ մարդկային անտարբերությունից

Ջրաշենում բնակվող Սահակյանների ընտանիքում առաջնեկին՝ 18-ամյա Նորայր Սահակյանին, հողին հանձնեցին 2012-ի դեկտեմբերին, երկրորդ որդուն՝ Արտյոմ Սահակյանին, այս տարվա մայիսին:

Դեկտեմբերի 21-ին Նորոյին բանակ տարան՝ Խոջալու: Նորայրը մեծ ուրախությամբ էր գնում բանակ, բայց ծառայության համազգեստ կրեց ընդամենը 45 ժամ:

Հայրը՝ Նվեր Սահակյանը, պատմեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին տղան առողջ, առանց որևէ խնդրի Էրեբունու շրջանի զինկոմիսարիատից զորակոչվեց բանակ: Կենտրոնական հավաքակայանում հինգ ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38/3, Նորոն մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, ով գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորոյին մեկ հաբ տալով՝ ուղարկել են Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել:

«Ժամը 14:00-ին հասել էր Խոջալու, տեղափոխել են Իվանովոյի հոսպիտալ, 39-40 աստիճան ջերմությամբ ընդունել են հիվանդանոց՝ համարելով, թե նրա մոտ ալերգիա է: Նրանց ասելով՝ մինչև 12-ը վիճակը լավ է եղել, իսկ ժամը 12-ից մինչև 8-ը նրա վիճակը կտրուկ վատացել է, բժիշկների ասելով՝ տղայի կյանքը չեն կարողացել փրկել: Մինչ այդ երեխայի հետ խոսեցինք, ասաց՝ այստեղ ոչ մի բժշիկ չկա՝ միայն մի հերթապահ բժիշկ ու մի բուժքույր: Իսկ հետո մեզ ասում էին՝ բժշիկներ են եղել. ի սկզբանե ես գիտեի, որ սուտ է այս ամենը: Տարիուկես է անցել, և քննությունը պարզեց, որ ինչպես մենք էինք կարծում՝ երեխայի մահվան մեջ շատ մեղավորներ են եղել՝ իրենց անփույթ գործելակերպով»,- ասաց հայրը:

Նվեր Սահակյանի խոսքով՝ սկզբում թեև թերահավատ էին, որ քննիչը օբյեկտիվ քննություն կտանի, բայց մեկուկես տարի անց նա նշում է, որ պարոն Ադամյանը ազնվաբար կատարեց իր գործը. նախաքննությունը ավարտվել է, կան չորս մեղադրյալներ:

Հիշեցնենք, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: Քրեական գործ է հարուցվել Կարեն Ջուլհակյանի (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանի, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի, Իվանովոյի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցի նկատմամբ:

«Առաջինը գինեկոլոգն է, ես այդպես էլ չհասկացա՝ գինեկոլոգն ինչ գործ ուներ զինվորների հետ հավաքակայանում: Ենթասպա Վարուժան Մանասյանը մեջներից միակ է, որ իր մեղքը մասնակիորեն ճանաչել է, երկու հոգի էլ՝ Խոջալուից. Խոջալուի հերթապահ բժիշկը և նաև ինֆեկցիոնի բաժնի պետ, մայոր Մհեր Դավիդյանցը: Վերջինիս առաջադրվել է երկու մեադրանք՝ նախ սուտ վկայություն տալու համար: Նա գրել էր, որ 12:40 րոպեից երեխայի կողքին է եղել, օգնություն ցույց տվել, բայց քննիչը պարզել էր, որ նա Խոջալուի հոսպիտալ է եկել ժամը 02:30-ին»,- ասաց Նորայր Սահակյանը՝ հավելելով, որ իրենք մինչև վերջ պայքարելու են:

Սա, ըստ նրա, դաս կլինի մյուսներին, որ զինվորի նկատմամբ հոգատար լինեն, չնչին ջերմության դեպքում իսկ օգնություն ցուցաբերեն: Ավելին՝ հիմա նորակոչիկներին առաջին օրը ներարկում են, ուղարկում տուն, հաջորդ օրը տանում:

Նա նշեց, որ նախարարը խոստացել է մինչև վերջ հետևողական լինել:

Ընտանիքի կորուստը Նորայրով չավարտվեց, սակայն. այս տարվա մայիսի 11-ին էլ դժբախտ պատահարի պատճառով մահացավ նրանց երկրորդ որդին՝ Արտյոմը, ով ավարտական դասարանում էր: Ավելի վաղ Նվեր Սահակյանը պատմել էր. «Մենք տանն էինք, տեղյակ չէինք, փոքր տղաս եկավ, թե՝ մարդ է ընկել տանիքից, գնացի, ասացին՝ Արտյոմն է, բայց տանիքից չի ընկել՝ ծածկի տակի կախովի առաստաղից, չի պատկերացրել, որ կարող է բետոն չլինի տակը, ոտքը դրել է՝ ընկել: Անմիջապես տարել էին հիվանդանոց: Առաջին պահին ասացի՝ ոչինչ, երևի կոտրվածք է ստացել, մինչև հասա հիվանդանոց, ասացին՝ վերակենդանացման բաժանմունքում է, կոմայի մեջ»,- հուզվեց հայրը:

«Երևի բախտ չունենք, էս աշխարհը մեզ համար չէ»,-ասաց երկու որդիներին կորցրած մայրը՝ տիկին Կարինեն:

Ծնողները, տատիկը պատեցին, որ Տյոմը (այդպես էին նրան կոչում) շատ ծանր է տարել եղբոր մահը, քանի որ երկու եղբայր շատ կապված էին իրար հետ, նրանք ամեն ինչ միմյանց հետ էին անում, միշտ երկու եղբայր միասին էին առևտուր անում: Այս տարի էլ Արտյոմը մարտի 8-ին մոր համար ափսեներ էր գնել, հետո հուզվել՝ առաջին տարին էր, որ առանց Նորոյի էր մորը նվեր գնում:

Նորոն բանակ գնալուց առաջ եղբորն ասել էր՝ մեկուկես տարի հետո կգաս իմ չաստ, ախպերս: Երկու եղբայր թև և թիկունք էին՝ «միայն թե մամային և պապային մի լավ բան անեն»:

Տատիկի խոսքով՝ Արտյոմը շատ խորն էր տանում ամեն ինչ, մոլորվել էր, մոլորված էլ գնաց: «Նորոն շատ երազանքներ ուներ, ինձ ասում էր՝ տատի, նավի վրա կանենք հարսանիքը, որ ոչ մեկի նման չլինի, ասում էր՝ ես ամեն ինչի հասնելու եմ. ինչ էինք երազում, ինչի հասանք»,- հուզված պատմեց տատիկը:

Արտյոմը շատ լավ էր սովորում դպրոցում, երազում էր իրավաբան դառնալ:

«Չի կարա էսքան դաժան լինի կյանքը մեր հանդեպ, ինձ ասում էր՝ մամ, ես միշտ կողքիդ կլինեմ»,- ասաց մայրը՝ հավելելով, որ ամուսիններով դարձել են հարյուր տարեկան

Նորոյին կորցրին 18 տարեկանը բոլորած, Արտյոմին՝ 18-ը չբոլորած… Նույն սենյակի երկու հատվածում դրված են երկու որդիների լուսանկարները՝ թարմ ծաղիկներով շրջապատված: Ընտանիքը չի կարողանում ուշքի գալ կատարվածից:

Արտյոմը հասցրեց տեսնել վեց ամսական քրոջը. «Գժվում էր քրոջ համար, ամբողջ օրը տանում ման էր տալիս»: Նորոն երազում էր Նարեկ ու Նարե ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում