Ճապոնիայի կառավարությունը մտադիր է գտնել միջոցներ՝ վերսկսելու Անտարկտիկայում կետերի ամենամյա որսը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն, ով համապատասխան հանձնարարականով դիմել է խորհրդարանին՝ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որսը դադարեցվել էր Հաագայի միջազգային դատարանի որոշումամբ, որը վճռել էր, թե
որսը կատարվում է ոչ թե գիտական, այլ կոմերցիոն նպատակներով:
Ճապոնիան հայտարարել է, թե կատարելու է դատարանի որոշումը, սակայն ափսոսանք ու խորը հիասթափություն է հայտնել այդ առնչությամբ:










































