ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կազմակերպությունը չի ճանաչում կիրակի օրը տեղի ունեցած՝ Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասվում է դաշինքի կայում տեղադրված հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ն չի ճանաչում ընտրությունները, որոնք տեղի են ունեցել հունիսի 8-ին Վրաստանի Հարավային Օսիա շրջանում: Այդ ընտրությունները չեն նպաստում Վրաստանում իրավիճակի խաղաղ և կայուն կարգավորմանը»,- ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Ավելի վաղ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն չի ճանաչում սահամանադրական և օրենսդրական շրջանակները, որոնցում անցկացվել են խորհրդարանական ընտրությունները Հարավային Օսիայում:









































