Իսպանիայի 76-ամյա թագավորը հայտարարել է, որ որոշել է գահը հանձնել իր որդուն, քանի դեռ նա բավականաչափ երիտասարդ է, գրում է բրիտանական The Telegraph-ը:
Հրապարակման տվյալով՝ միապետն այդ մասին հայտնել է թագավորական պալատի կարգադրիչ Ռաֆայել Սպոտորնոյին:
«Չեմ ուզում, որ իմ որդին թոշնի սպասելով՝ ինչպես արքայազն Չառլզը»,- ըստ Սպոտտորոյի՝ ասել է արքան:
65-ամյա արքայազն Չառլզը, որին թագը պետք է անցնի Եղիսաբեթ 2-րդից հետո, ամենատարեց գահաժառանգն է վերջին 300 տարում:
Խուան Կառլոսը հայտարարել է, թե հրաժարվում է գահից հանուն որդու՝ Ֆիլիպի:
Սպասվում է, որ իսպանիայի խորհրդարանը արքայազնին լիազորությունների փոխանցման հարցը կքննի հունիսի 18-ին: Արդեն հաջոդ օրը Ֆիլիպ 6-րդը կարող է գահ բարձրանալ:








































