ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման շաբաթ օրը ելույթ է ունեցել աֆրոամերիկացի գրող Մայա Էնջելոուի հիշատակի մասնավոր արարողությանը:
Միջոցառումն անցկացվել է Հյուսիսային Կարոլինայի Wake Forest համալսարանում, որտեղ Էնջելոուն առաջին անգամ սկսել է դասավանդել 1982 թվականին:
Էնջելոուն, ով մահացել է անցած շաբաթ՝ 86 տարեկանում, Օբամաների սիրելին էր: Նախագահի ընտանիքը նրան համարել է «ադամանդե գրող», խիստ ընկեր և իսկական ֆենոմենալ կին:
Նա մեզ սովորեցրեց, որ մեզնից յուրաքանչյուրը կերտված է հիասքանչ և Երկրում է հայտնվել շատ ավելի մեծ առաքելությամբ, քան կարող ենք պատկերացնել՝ ասել է Միշել Օբաման իր էմոցիոնալ ելույթում՝ հաստատելով գրողի խոսքերի հզոր ուժը:
Նրա խոսքով՝ Մայան առաջինն էր, ով խոսեց սևամորթ աղջիկների գեղեցկության մասին, ինչի մասին նախկինում երբեք ոչ ոք չէր համարձակվել խոսել: Դա կարևոր մեսիջ էր, որի կարիքը հուսահատորեն ունեին սևամորթ աղջիկները՝ ասել է Միշել Օբաման:
Չնայած հեղինակը 2008-ի դեմոկրատական փրայմերիզում աջակցում էր Հիլարի Քլինթոնին, այնուհետև սկսել է աջակցել Օբամային:
Նրա հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև այլ քաղաքներում:










































