Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:
Դոնեցկի «Մետալուրգ»-ի 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետարքրքվում է Պերմի «Ամկար»-ը, որն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Sportbox-ի տեղեկացմամբ՝ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ ևս, որոնք առայժմ չեն հրապարակվում:








































