Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Միչել Սալգադոյի կարծիքով` թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը կշարունակի ելույթներն «արքայական ակումբ»-ում: Սալգադոն նշել է, որ Կասիլյասը մեծ դերակատարություն ունի ակումբում:
«Դա անձնական հարց է: Խոսք է գնում Իկերի կյանքի և նրա որոշման մասին: Կասիլյասը պետք է հասկանա, թե ինչ է ուզում: Նախորդ մրցաշրջանի վերջնամասը հաջող էր նրա համար: Ես կարծում եմ, որ Իկերը չի հեռանա «Ռեալ»-ից` հաշվի առնելով այն, թե որքան մեծ է նրա դերակատարությունն ակումբում»,- Marca-ն մեջբերում է Սալգադոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Կասիլյասը որոշել է շարունակել ելույթներն իսպանական գրանդում:










































