Thursday, 02 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին

«Անաստաս Միկոյանը մարդասպան է, հայասպան, և վե՛րջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր Կարապետ-Գրիգոր Մումջյանը (Կալիֆոռնիա):

– Պարոն Մումջյան, Երևանում վերջերս ակտիվորեն քննարկվում է խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական գործիչ, բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը: Հասարակական մի խումբ ակտիվիստներ, նույնիսկ քաղաքական ուժեր դեմ են դրան՝ մատնանշելով Միկոյանի ծավալած գործունեությունը: Կխնդրեմ որպես պատմաբան ներկայացնեք՝ ո՞վ էր իրականում Անաստաս Միկոյանը և արժե՞ նրա արձանն ընդհանրապես տեղադրել Երևանում ՝ չնայած հասարակական դժգոհությանը:

– Ինձի իսկապես անտրամաբանական կը թվի Երեւանի քաղաքապետական խորհրդի կողմէ նման կիսանդրի զետեղելու որոշումը: Բացատրութիւնը, որ հակառակ Խորհրդային Հայաստանի ու հայութեան իր անոր կատարած կոպիտ ու անմարդկային արարքներուն, նա աշխատել է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմէ խուսափի, ինձ համար մանկունակ տրամաբանութիւն է ու չի կարող պատմական ճշմարտութիւուններու վրայ ծածկել: Նա մարդասպան է ու նաեւ՝ հայասպան, ու վե՛րջ:

Շատ մը հայեր դեռ մինչեւ ժամս զայն շփոթում են իր ազգականի՝ Արդյոմ Միկոյանի հետ, որ ՄԻԿ տիպի ինքնաթիռի հեղինակն էր: Նախ՝ մարդիկ պէտք է իմանան, որ հարցը Միկոյան մականունի մեջ չէ, այլ նոյնինքն՝ Անաստաս Միկոյանի հարցն է:

Ես ու նաեւ այլ պատմաբան գործընկերներ այս հարցի կապակցութեամբ բազմիցս անդրադարձանք ու տուինք պատմական անհերքելի տվյալներ Անաստասի մասին: Օրինակ՝ նշեմ վերջին մէկ գրառում ու ձայնակցեմ պատմաբան Արա Սանճյանին, ուր ան գրում է.
Պիտի կեդրոնանամ գնդակահարուելիք անձանց թիւը աւելցնելու մասին Եժովի ստորագրութեամբ 22 սեպտեմբերի 1937 թուակիր փաստաթուղթին, որու դէմ կ՛առարկուի, թէ չի կրեր Միկոյանի ստորագրութիւնը։

Այսօր` Դիրբոռնի հայագիտական մեր կեդրոնի գրադարանին համար Միկոյանի մասին այլազան նիւթեր փնտռելու ժամանակ պատահաբար հանդիպեցայ նիւթի մը, որ կրնայ յաւելեալ լոյս սփռել այդ դրուագին վրայ։

1937-ի աշնանը Միկոյանը մեկնել է Հայաստան՝ այնտեղ մաքրագործում անցկացնելու: Երբ նա մաքրագործման քվոտայի ցանկն ստացել է Հայաստանում (Ներքին Անվտանգության Սպասարկության (NKVD, 00447 համարը կրող որոշում), նա գտել է, թե քվոտան շատ ցածր է: Ըլլալով երեք ստորագիր համանախագահներից մին՝ նա հեռագիր է հղել Մոսկվա՝ պահանջելով սպանվելիք մարդկանց քվոտայի ահագին հավելացում: Հեռագրի մասնակի տեքստը հետեւյալն է.
Խիստ գաղտնի
ԽՍՀՄ ժողովրդական ներքին գործերի կոմիսարիատին
Կոդավորված հեռագրում # 33537
ԽՍՀՄ Կենտկոմի ատենապետ Ստալինին ու ԽՍՀՄ ժողովրդական ներքին գործերի կոմիսար Եժովին.

… Հայաստանի մէջ մաքրաքործումն իրականացած համարելու նկատմամբ խնդրում ենք աւելի եւս 700 մարդկանց սպանել, որոնք են դաշնակցական եւ մյուս հակասովետական տարրեր. 500 մարդ սպանելու թույլտվութիւնը արդեն կատարվել է:
Միկոյան, Մալենկով, Լիտվին
22 սեպտեմբեր, համար 13

Այլ խոսքով՝ երբ Միկոյանը ժամանել է Երեւան, նա պարզել է, որ 500 մարդ շատ քիչ է սպանելու եւ խնդրել է թույլտվութիւն՝ սպանելու լրացուցիչ 700 անձի: Կենդկոմը նրան թույլտվություն տվեց սպանել ընդամենը 1.500 մարդ (Միկոյանի հղած հեռագրի ու Կենդկոմի հղած պատասխանի մասնակի պատճենները կարելի է գտնել «Մոսկովսկիէ նովոստի»-ի 1992, թիվ 25-ի մէջ: Նշենք, թէ 1937թ. շատ մը պաշտոնատարներ, եւ ոչ միայն Միկոյանը, սպանվելիք անձերի քվոտան բարձրացնելու թույլատվություն են խնդրել):

Կը մնայ Երեւանի կամ Մոսկուայի գրադարաններուն մէջ գտնել «Մոսկովսկիէ նովոստի» շաբաթաթերթի համապատասխան համարը եւ անկէ մէջբերուած (եւ Միկոյանի ստորագրութիւնը կրող) փաստաթուղթի արխիւային հիմքը։ Գուցէ մոսկովեան շաբաթաթերթը տպած ըլլայ նաեւ փաստաթուղթի լուսապատճէնը։ Դժբախտաբար, տրամադրութեանս տակ չունիմ այդ շաբաթաթերթի հաւաքածուն, որ անձամբ ստուգեմ։

Տակավին այլ փաստերու կարիք կա՞յ…

– Քաղաքացիական շատ ակտիվիստներ կարծում են, որ այս կերպ իշխանությունները ոտնահարում ու արհամարհում են քաղաքացիների իրավունքներն ու պահանջները: Առհասարակ, դրսի աչքով նայելով, ի՞նչ եք կարծում՝ իշխանություն-հասարակություն կապը գնալով ավելի ճգնաժամային չի՞ դառնում Հայաստանում:

– Այո՛, դառնում է: Այդ մէկի ամենապարզ փաստը նաեւ երկրից արտագաղթի ֆենոմենն է, որը որպէս հարցի ժխտական անդրադարձի ցուցանիշ կարող ենք սեպել:

Միւս կողմից, նման պարագաներու ու նորմալ երկրներու մեջ կնշմարուի օպոզիցիայի աշխույժ աշխատանք ու միավորում՝ երկիրն ճգնաժամից դուրս բերելու: Ահա նման օպոզիցիայի պակասն է, որ զարմանք կը պատճառե: Չեմ ասում, որ այդ գծով աշխատանք կատարող կողմեր կամ երիտասարդական խայծեր չկան ՀՀ-ի մէջ, սակայն այդ ուժերի խմբավորողի պակասն զգալի է…

– Ընդհանրապես Սփյուռքը որքանո՞վ պետք է մասնակից լինի Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:

– Սա հայութեան առջեւ ցցված «գորդյան հանգոյցն» է ինքնին: Ըսեմ, որ դարձյալ նորմալ կացութիւններում Սփյուռքը պիտի շա՜տ ավելիով մասնակից ըլլայ: Սակայն եկեք նաեւ ընդունինք, որ մեր ժողովուրդի արվեստական այս բաժանումը այնքան արվեստականօրից «խորքային» է դարձած, որ իրար նայում ենք իբրեւ ամբողջովին օտար երկու ազգեր: Այս ֆենոմենի ախտաճանաչման մեջ խիստ կարեւոր դեր կը խաղայ մեր ազգը իսկապէս միազոթող ազգային գաղափարախոսութեան մը պակասը: Ես հոս չեմ կրնար այդ մասին երկար խոսել:

– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հետ կապված: Չե՞ք կարծում, որ Ղարաբաղի անվտանգությունն այդ ընտրությամբ ավելի քան երբևէ վտանգված է:

– Եկէք շրջենք հարցը ու հարցումով մը սկսիմ պատասխանս: Եթէ ՀՀ-ի այսօրուան իշխանութիւններն ըլլային իսկապէս ազգընտիր ու հայ ազգը այսօր բարօր կեանք ունենար իր հայրենիքին մէջ, արդյո՞ք Եվրասիական համակարգին միանալը ժողովուրդի կողմից ձեր հարցադրման կառաջնորդեր…

Խնդիրն այն է, որ ընդհանրապէս նման ազգընտիր իշխանութեան մը պակասն է, որ մեզ նման հարցադրումներու կը տանի: Այլապէս, թէ մենք կարողանայինք ցայժմ միաւորվել իբրեւ ազգ ու ազգային գաղափարախոսութեան ձեւաչափով իշխանութիւն ստեղծել, ապա նման արտաքին քաղաքականութիւն կարող էր այդ ժամանակ ստրատեկիական ու տակտիկական քայլ համարվել եւ ոչ թե Ղարաբաղի անվտանգութեան խախտման առաջնորդող ընթացք:

Հետեւաբար՝ չեմ գիտեր մինչեւ երբ պիտի սպասել նման իշխանության մը կազմավորման: Կարո՞ղ է պատահիլ, որ գնացքը արդէն անցեր է կայարանից ու ալ ետ չի գալու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում