Բրազիլիայի Պարանա նահանգում անձրևների արդյունքում առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ՝ հայտնում է վենեսուելական El Nacional պարբերականը:
Առավել տուժել է նահանգի Գուարապուավա կենտրոնը, ընդհանուր առմամբ վնասվել են մոտ 70 բնակավայրեր, ջրածածկ են եղել տներ, որտեղ ապրում է 48 հազար մարդ:
Որոշ ավտոճանապարհներ քանդվել են: Իշխանությունները մտադիր են մոտակա ժամերին հայտարարել արտակարգ դրություն: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ ուժեղ անձրևները դեռ մի քանի օր կշարունակվեն:









































