Համակարգիչը պատմության մեջ առաջին անգամ կարողացել է խաբել մարդուն՝ իրեն ներկայացնելով որպես 13-ամյա դեռահաս: Այսպիսով, ինժեներներին առաջին անգամ հաջողվել է հաջողության հասնել արհեստական ինտելեկտ ստեղծելու հարցում՝ մեքենային ստիպելով անցնել մի թեստ, որի գաղափարը դեռևս 1950-ին առաջարկել է անգլիացի գիտնական Ալան Թյուրինգը:
Թեստը հաջողվել է անցնել՝ շնորհիվ 2001-ին ռուս ինժեներ Վլադիմիր Վեսելյովի և ուկրաինացի Եվգենի Դեմչենկոյի մշակած ծրագրի: Ռեդինգի համալսարանում տեղի ունեցած մրցույթի ժամանակ համակարգչային ծրագիրը ժյուրիի 33 տոկոսին համոզել է, որ իրենց հետ խոսում է 13-ամյա Եվգենի Գուստմանը՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքից:








































