Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ նախկին հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ զինված հակամարտությունից ավերված այդ երկիրը սպառնում է վերածվել «նոր Սոմալիի»:
Գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցւոմ Բրահիմին նախազգուշացրել է, որ եթե հակամարտության քաղաքական լուծում չգտնվի, ողջ տարածաշրջանը կարող է պայթել:
Ալժիրցի դիվանագետը մայիսին հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ համախմբելու անհաջող փորձերից հետո:
Պատասխանելով Սիրիայի ապագային վերաբերող պարբերականի հարցին՝ միջազգային դիվանագիտության վետերանն ասել է. «Այն կդառնա նոր Սոմալի: Այն չի պառակտվի, ինչպես շատերն են կանխատեսել: Այն կվերածվի չկայացած պետության՝ դաշնային հրամանատարների վերահսկողության ներքո»:








































