Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ТСН-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չպետք է դադարեցնի ուժային գործողությունը երկրի արևելքում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Նա Պորոշենկոյին խորհուրդ է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում պահել կոշտ դիրքորոշումը ու չտրվել սադրանքների:
Սաակաշվիլին կարծում է, որ միայն այդկերպ է հնարավոր պայմանավորվել Մոսկվայի հետ: Նա Պորոշենկոյին անվանել է զինվորական ժամանակների նախագահ, որին հարկավոր է աջակցություն:
Սաակաշվիլին պատրաստվում է Ուկրաինայի նախագահին օգնություն ցուցաբերել իր կողմնակիցների միջոցով:
«Ես չեմ կարող աշխատել, սակայն կան շատ վրացիներ, որոնք աշխատում են»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ներկայումս Վրաստանից խորհրդականներ կան Կիևի քաղաքապետարանում, Ուկրաինայի էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններում:









































