Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո Sport-Express-ի հետ զրույցում արժանին է մատուցել մրցակցին:
«Աշխարհի առաջնությանը պատրաստվում եմ հետևել Լոս-Անջելեսից, որտեղ գտնվում են իմ հարազատները: Որևէ հավաքանի համար չեմ ցավելու:
Գերմանիայի հավաքականի դեմ հանդիպումից հետո կարծում եմ, որ Բրազիլիայում կհաթղի Գերմանիան՝ աշխարհի լավագույն հավաքականներից մեկը»:
Հիշեցնենք, որ Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպումը կայացել էր հունիսի 6-ին, և մեր հավաքականը 6:1 հաշվով պարտություն էր կրել: