Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճռականորեն ցանկանում է ետ վերադարձնել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով «Մանչեսթեր Յուանյթեդ»-ից տեղափոխվեց թուրինյան ակումբ:
«Յունայթեդ»-ի ղեկավարությունը կարծում է, որ չնայած Պոգբայի տարիքին և վարպետությանը՝ 60 միլիոն եվրոն համապատասխան գումար է նրա տրանսֆերի համար, սակայն Մանչեսթերում տատանվում են՝ կապված նրա ծանր բնավորության հետ:
Դեռևս դեռահաս տարիքում Պոլ Պոգբան այն ֆուտբոլիստներից էր, որոնք իրենց թույլ էին տալիս քննադատական խոսքերն հնչեցնել Ալքես Ֆերգյուսոնի հասցեին: Այնուամենայնիվ, ակումբը խոոտովանում է, որ սխալ է գործել՝ թույլ տալով Պոգբային տեղափոխվել «Յուվենտուս»:








































