ԱՄԷ-ն ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենքը, հայտնում է Aljazeera.com-ը:
Երկրի պետական տեղեկատվական գործակալությունը՝ WAM-ը, հայտնել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին:
Օրենքը 18-30 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին պարտադրում է 9 ամիս անցնել զինվորական ծառայություն:
Նրանց ծառայությունը, ովքեր չունեն դպրոցի ավարտական վկայական, կհասնի մինչև 2 տարվա:
Համաձայն օրենքի՝ սահմանվում է նաև կանանց ինքնակամ զինվորական ծառայություն:









































