Հուլիսի 7-ին Կալիֆոռնիայում Spike TV ալիքով տեղի է ունեցել Guys’ Choice Awards 2014 արարողությունը: Արարողությունը հիմնվել է 2007թ., հաղթողները որոշվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքներով, իսկ անվանակարգերը տարեցտարի փոփոխվում են, փոխանցում է Spletnik.ru-ն:
2014թ. «Տարվա մարդ» է դարձել Մեթյու Մաքքոնահին, որը շոուին ժամանել էր կնոջ՝ Քամիլա Ալվեսի հետ: Տարվա «Ամենաթեժ կին» է դարձել 49-ամյա Սանդրա Բալլոքը: Մարք Ուոբերգը ստացել է «Բանակի ընտրություն» մրցանակը, իսկ «Ամենացանկալի կին» դարձել է Ռիհաննան:
Արարողությանը ներկա են եղել նաև Ջեսիկա Ալբան, Ջեյմի Քինգը, Ռոսարիո Սոուսոնը, Քեմերոն Դիասը և շատ այլ աստղեր:
Guys’ Choice Awards մրցանակը, ավանդաբար, փայտե պատվանդանի վրա եղջերուի եղջյուրներ է ներկայացնում:









































