ԵՄ-ն չի ընդունում այն սահմանադրական ու օրենսդրական շրջանակները, որոնցում Հարավային Օսիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, ասել է ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
«ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես ընդունված է միջազգային օրենսդրությամբ: Վրաստանից անջատված Հրավային Օսիայում ընտրությունների լույսի ներքո մենք դարձյալ կրկնում ենք, որ ԵՄ-ն չի ընդունում սահմանադրական ու օրենսդրական շրջանակները, որոնցում այդ ընտրությունները տեղի են ունենում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հարավօսական խորհրդարանում 34 պատգամավորական տեղի համար, որը ձևավորվելու է 5 տարի ժամկետով, պայքարում է 9 կուսակցություն, որոնք պետք է հաղթահարեն օրենսդրական մարմին անցնելու համար սահմանված 7-տոկոսանոց արգելքը:
Հարավային Օսիայում ընտրությունները կայացած կլինեն, եթե քվեարկի ընտրողների 50%-ը:










































