Ինչպես հայտնի է, հունիսի 12-ին կտրվի տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձության` 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը, որը կայանալու է Բրազիլիայում:
Մրցաշարի մասնակից գրեթե բոլոր ազգային հավաքականներն արդեն մեկնել են մրցավայր, որտեղ էլ կշարունակեն նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին, որոնց շատ քիչ ժամանակ է մնացել: Եվս մի քանի օր, և Բրազիլիայի խաղադաշտերում փայլելու հնարավորություն կունենան համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերը:
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս իրադարձությանը:











































