Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նիգերական «Բոկո հարամ» կազմակերպության դեմ: Այդ մասին հաղորդել է Շվեյցարիայի Էկոնոմիկայի պետական քարտուղարությունը:
«Բոկո հարամի» նկատմամբ նույն պատժամիջոցներն են կիրառվել, ինչ որ սահմանվել են 2000-ին «Ալ-Քայիդայի» համար: Դրա հիմքում ՄԱԿ-ի ԱԽ՝ մայիսի 22-ին ընդունած որոշումն է, ըստ որի նիգերիական խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների թվին է դասվել, և նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Մի քանի օր առաջ նման պատժամիջոցներ է սահմանել նաև ԵՄ-ն: ԱՄՆ-ում «Բոկո հարամը» ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 2013թ. նոյեմբերին:
Սահմանափակման միջոցները ներառում են հաշիվների սառեցում, եթե նմանատիպ հաշիվներ հայտնաբերվեն Շվեյցարիայի բանկերում, նրա անդամների մուտքի արգելք և զենքի մատակարարման էմբարգո:









































