YouTube-ում տեղադրված տեսագրությունը, որտեղ որդին հորը 57-ամյակի կապակցությամբ ռետրո ավտոմեքենա է նվիրում, որի մասին հայրը երազել էր ամբողջ կյանքում, մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5 մլն դիտում է հավաքել, գրում է RIA Novosti-ն:
Մայքլ Քինգի խոսքերով` հայրը ամբողջ կյանքում երազել է ունենալ 57 Chevi Bel-Air ավտոմեքենա, սակայն ընտանիքը բավականին աղքատ էր ապրում:
«Նա չէր մտածում, որ երբևէ կկարողանա ձեռք բերել այդ ավտոմեքենան, սակայն մշտապես խոսում էր այդ մասին: Երբ ես 8 տարեկան էի, հորս խոստացա Chevi Bel-Air գնել իր ծննդյան 57-րդ տարեդարձին»,- պատմում է որդին:
Մեքենան ավտոտնակում տեսնելուց հետո անակնկալի եկած հայրը հուզմունքից լաց է եղել և շնորհակալություն հայտնել որդուն:










































