Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Համայնքի ղեկավարի երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանը և ՀՀԿ-ական Գարիկ Ղազարյանը (Սևանի ԳԳՄ-ի Ճամբարակ ՏՏ-ում պետի տեղակալ): Սուլիկո Շուշանյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
381 ընտրողից ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է երկու հարյուրը: Ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Մխիթարյանը վստահ է, որ բոլորը կմասնակցեն ընտրության դաշտից վերադառնալուց հետո:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ մեկ ընտրախցիկ ունենալը պայմանավորված է ընտրողների թվով: Ընտրացուցակներում անճշտություններ չեն եղել:
Գարիկ Ղազարյանի վստահված անձ Սվետլանա Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի խախտում չի արձանագրել և հույս հայտնեց, որ չի էլ արձանագրի: Նա նշեց, որ 50/50 է պայքարը:
«Կենցաղային մանր բաներ են, որ կարելի է և տեսնել, և չտեսնել, այս պարագաներում փորձում ենք չտեսնել և ճիշտը դա է: Սա փորք գյուղ է, իրար հետ մարդիկ ապրելու են, հաց կիսեն և փոքր բաների դեպքում կոնֆլիկտներ, կարծում եմ, չարժե առաջացնել»,-ասաց Սվետլանա Թորոսյանը:
Սուլիկո Շուշանյանի վստահված անձ Արուսյակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընթացքի հետ կապված փոքրիկ թերացումներ կան:
Շորժայում, ի տարբերություն Կոտայք գյուղի, մեծ թվով կուտակումներ կային ընտրատեղամասում: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցնում են թեժ մթնոլորոտում:
Ավելին՝ տեսանյութում:









































