Կիևի անկախության հրապարակում ընթանում է հերթական ազգային հավաքը, որի մասնակիցները պահանջում են Պորոշենկոյի հետ անձնական հանդիում: Այդ մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Կիևի համայնքը և «մայդանը» սպասում են հրապարակային հանդիպման Ուկրաինայի նորընտիր նախագահի, Կիևի քաղաքապետի հետ, ինչպես նաև կառավարության հաշվետվությանը 100 օրվա աշխատանքի մասին»,- նշվում է հաղորդագրությունում:
Հավաքի անդամները ներկայացրել են Պորոշենկոյին ուղղված 16 կետերը:
«Քեզ հրամայում ենք Ուկրաինայի համար ապահովել հոգևորություն ու բարոյականություն, խաղաղություն՝ որքան հնարավոր է արագ, և անվտանգություն՝ առհավետ»,- ասվում է հաղորդագրությունում:







































