Իրանը պաշտոնապես սկսել է սեփական ուղեծրային տիեզերանավի կառուցումը: Այս մասին գրում է Fars գործակալությունը` վկայակոչելով Իրանի ազգային տիեզերական նախագծի ղեկավար Մանսուր Կաբգանիյանին: Նա ասել է, որ «առաջին իրանական տիեզերանավը կկշռի 100 կգ-ից ոչ պակաս»:
Նշվում է, որ տիեզերանավը Երկրի ցածր ուղեծիր դուրս կբերվի հայրենական արտադրության հրթիռի միջոցով, որը կունենա հեղուկ վառելանյութով աշխատող շարժիչներ:
«Ամբողջ ծրագիրը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի փուլի` մեկնարկ, մուտք ուղեծիր, ելք այդտեղից և փափուկ վայրէջք: Այս բոլոր փուլերն այժմ հանգամանորեն մշակվում են մեր մասնագետների կողմից»,- ասել է Կաբգանիյանը:









































