Իտալիայում աճում է կանեփի նշանակությունը, որն այնտեղ նույնիսկ անվանում են ապագա տնտեսության տարր: Այս մասին գրում է MIGNews-ը:
Ամբողջ երկրում կանեփի ցանքատարածություններ են, երկրի հյուսիսում դրանք զբաղեցնում են 400 հա, հարավում` 450 հա տարածք:
Կանեփը շինարարության մեջ գործածելու նախագիծը իտալական նորարություններից է: Այսպես, այն մշակվում է Տարանտոյի գործարանում, որից հետո բույսի մանրաթելի տուփերն ուղարկում են Բրինդիզի, որտեղ կառուցվում է Իտալիայում առաջին բնակելի շենքը` կանեփի բազայի հիման վրա:









































