Տեղի է ունեցել Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության արարողությունը: Այն տեղի է ունեցել Կահիրեում` բարձրագույն սահմանադրական դատարանի շենքում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նախկին պաշտպանության նախարարը երդմնակալության ճառն ընթերցել է սահմանադրական դատարանի 13 դատավորների ներկայությամբ:
Դրանից հետո նախագահը կուղևորվի նստավայր`«Էլ-Իթիհադիա» պալատ` օտարերկրյա պատվիրակություններից շնորհավորանքներ ընդունելու համար: Արտասահմանից ներկա են եղել հազարից ավելի հյուրեր:









































