Soccer.ru կայքն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ անգլիական մի շարք ակումբների հետաքրքրված լինելու փաստին։
«Յուրա Մովսիսյանն աչքի է ընկել աշխարհի առաջնության ընտրական փուլում, որի շրջանակներում Հայաստանի հավաքականն անկայուն, բայց վառ ելույթ ունեցավ: Յուրան չորս մրցաշրջանների ընթացքում կայուն արդյունք է ցուցադրում և այժմ պետք է մտածի նոր մակարդակի անցնելու մասին։ Նա պետք է հեռանա «Սպարտակ»-ից և այլ առաջնություն տեղափոխվի:
Մոսկովյան ակուբում Մովսիսյանն այլևս չի կարողանում զարգանալ: Նա սովոր է մրցակցությանը, քանի որ ամերիկյան ֆուտբոլային դպրոցի սան է։ Յուրան հետևողական է և զարգանալու նպատակ ունի»,- գրում է կայքը:








































