Եվրակոմիտեի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն կոչ է արել Իսրայելի իշխանություններին որքան հնարավոր է արագ նպաստել Պաղեստինի հետ բանակցությունների վերսկսմանը՝ հակամարատության խաղաղ կարգավորման համար: Նա նաև զգուշացրել է ԵՄ-ի հնարավոր արձագանքի մասին Պաղեստինի տարածքում նոր բնակավայրերի կառուցման դեպքում՝ հաղորդում է RIA Novosti-ին:
«Եթե խաղաղ կարգավորման բանակցությունները չկայանան և առաջընթաց չնկատվի, ապա ԵՄ-ն ու Իսրայելը ստիպված կլինեն անդրադառնալ վիճելի, տարաձայնություններ առաջացնող հարցերին, այդ թվում՝ բնակավայրերից դուրս գալու ԵՄ-ի պահանջին: Այդ հարցերում, որոնք դիպչում են ԵՄ-ի տարածքում ընդունված հիմնական արժեքներին, միությունը ստիպված կլինի գործել իր համոզմունքների ու օրենքների համապատասխան», – նշվում է Բարոզուի հայտարարությունում, որը տեղակայված է Haaretz թերթում:
Բարոզուն նաև նշում է, որ «առանց խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի, ԵՄ-ի և Իսրայելի համագործակցության ընդլայնումը կարող է դադարեցվել»:
Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել՝ հունիսի 8-ին Բարոզուն կայցելի Իսրայել և կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Նրանք նաև համաձայնագիր կստորագրեն Իսրայելի՝ ԵՄ Horizon 2020 ծրագրին միանալու վերաբերյալ:









































