Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Հունգարիային դիտարկում է որպես միջազգային հանրությունում Ուկրաինայի փաստաբան՝ գրում է Korrespondent.net-ը:
Կիևում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինայի համար Հունգարիան «շատ կարևոր հարևան է», և որ նրա աջակցությունն ու զորակցությունը շատ կարևոր են իր երկրի համար: Պորոշենկոն կողմ է արտահայտվել Ուկրաինայի և Հունգարիայի միջև տարածաշրջանային համագործակցությանը:
Օրբանն իր հերթին նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ Ուկրաինայում իրավիճակը կկայունանա:









































