Փարիզում սիրահար զույգերի շրջանում գոյություն ունի ավանդույթ, այն է՝ քաղաքի կամուրջներից մեկի վրա կախել խորհրդանշական կողպեք: Փարիզում կա ավելի քան 700 հազար նմանատիպ հուշանվեր: Այս մասին գրում է The Guardian-ը:
Փարիզի նոր քաղաքապետ Անն Իդալգոն, սակայն, որոշել է կամուրջներն ազատել այդ խորհրդանիշներից, որոնց «ավելորդ քաշը» կարող է աղետի հանգեցնել:
Իսկ «հարաբերությունները կողպելու» համար Փարիզի քաղաքապետարանը երիտասարդ նկարիչներին և դիզայներներին առաջարկել է մայրաքաղաքում հատուկ անկյուն ստեղծել:








































