«Բարսելոնա»-ի ղեկավարությունը հրաժարվել է «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի տրանսֆերի ձեռքբերման մտքից:
Marca-ն հայտնում է, որ «կապտանռնագույններ»-ը չեն կարող վճարել ֆուտբոլիստի իրավունքների դիմաց պահանջվող գումարը: 22-ամյա իսպանացու տեղափոխության համար 60 մլն եվրո էր պահանջվում, սակայն կատալոնացիները պատրաստ չեն այդքան գումար վճարել: «Բարսելոնա»-ն ստիպված է այլ տարբերակներ փնտրել` Չավիին փոխարինող գտնելու համար:
Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունից կարող է հրաժարվել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը նույնպես հետաքրքրված էր Կոկեի ծառայություններով:










































